Անկանխիկ գործարքներով պայմանավորված փոփոխությունների վերաբերյալ․ հայտարարություն
![]() 129 Երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ., 18:08 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կատարողական վարույթի շրջանակում պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կատարողական վարույթի կողմերը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով, ինչի համար անհրաժեշտ է նախապես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնել շահառուի բանկային համապատասխան հաշվեհամարը։ Միայն անկանխիկ եղանակով են իրականացվելու նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու նպատակով աճուրդի մասնակցի կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակցության համար նախատեսված հաշվին (900013288031) լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը և հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող մասնակցի կողմից լոտի գնման գնի վճարումը, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցներին օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար վճարված նախավճարի և գույքի գնման գնի վերադարձը»։ |
Անհետ կորածների թիվն ավելացել է
127Երեկ, 23:00Ֆրանսիայի դեսպանությունը ևս ցավակցություն է հայտնել
55Երեկ, 21:30ԱՄՆ քոնգրեսականներն այցելել են Թայվան
50Երեկ, 20:36ԱԻՆ-ն անհետ կորածների մասին նոր տվյալներ է հրապարակել
117Երեկ, 15:18Պուտինը ցավակցություն է հայտնել Փաշինյանին
147Երեկ, 13:48ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
166Երեկ, 13:42ԱԻՆ-ը զոհվածների մասին նոր տվյալներ է հրապարակել
181Երեկ, 12:36ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
221Երեկ, 11:42