«Մեր սպաներն այսօր սեփական տանիք ունենալու առաջնահերթ խնդիր ունեն»․ Սուրեն Պապիկյան

Հուլիսի 6-ի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների բնակարանային ապահովությանը վերաբերող նոր նախագիծ:
Ըստ նոր նախագծի՝ Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Զինված ուժերում պաշտոնում նշանակված սպայական կազմի զինվորները կապահովվեն անհատույց օգտագործմամբ և անհատույց սեփականությամբ բնակարան ստանալու իրավունքներով:
«Գտնում ենք, որ բնակարանային ապահովությունը կխթանի և ավելի գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացում»,- նշել է Պապիկյանը:
ՊՆ նախարարի խոսքով՝ առաջարկվող նախագիծը ենթադրում է, որ անհատույց օգտագործելու իրավունքով ծառայողական բնակարաններ կստանան ռազմաուսումնական հասատությունն ավարտած զինվորները, իսկ անհատույց բնակարան կարող են ստանալ 20 տարի զինվորական ծառայությունը լրացած, ինչպես նաև հաշմանդամություն ձեռքբերած և ծառայությունից ազատված սպաները:
Նախագիծն ընդունվել է միաձայն:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
5908:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
133Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
284Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
39407.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
78707.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
49006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
65504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55404.11.2026, 15:24