Սևանում հնչած կրակոցների մասնակիցներից մեկը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Սևան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքը:
Սևան քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտակայքում կրակոցների և զինված անձանց առկայության վերաբերյալ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի տեսուչի կողմից զեկուցագիրը ստացվել է 2022թ. հուլիսի 04-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Սևան քաղաքի 27 և 34-ամյա բնակիչներ են:
Նախնական տվյալներով՝ նշված օրը Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել վերջիններիս միջև, ինչը շարունակվել է նույն քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտ, որի ընթացքում նշված անձինք իրենց մոտ պահվող հրազեններից կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ Ոստիկանությունից ստացված զեկուցագիրը պարունակել է առերևույթ հանցաքների փաստական նկարագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից հիշյալ անձանիցից մեկը՝ 34-ամյա տղամարդը, հայտնաբերվել և ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու կասկածանքով:
Հայտնաբերվել է նաև վերջինիս պատկանող «Range Rover» մակնիշի ավտոմեքենան՝ հրազենային վնասվածքներով, իսկ դեպքի վայրի զննությամբ՝ շուրջ երեք տասնյակ պարկուճ:
Նշանակվել են դատաքրեագիտական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
3408:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
130Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
278Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
39107.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
78207.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
48706.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
65304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55204.11.2026, 15:24