Կվերականգնվի Ծաղկունքի Սբ. Հարություն եկեղեցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ««Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հուշագիրը նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ «Բնօրրան» ՊՀՊՀ ընկերության կողմից՝ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը:
Հուշագրով մասնավորապես նախատեսված է համատեղ ուժերով իրականացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի Սուրբ Հարություն եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության և ներդրած ջանքերի համար՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչը բխում է պետական առաջնահերթություններից:
«Այն ժառանգությունը, որ մենք ունենք, և այն խնդիրները, որոնք կապված են դրա հետ, ցավոք, միայն պետական միջոցներով ու ռեսուրսներով մեր ցանկացած ժամանակացույցում կարգավորելը հնարավոր չէ: Ուստի, համատեղ ուժերով մենք ավելի արագ կարող ենք բարեկարգել մշակութային միջավայրերն ու կոթողները, ավելացնել ենթակառուցվածքները»,- ասել է Արա Խզմալյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական:
«Բնօրրան» ՊՀՊՀ ընկերության տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել՝ բարձր գնահատելով նախարարության աջակցությունն ու ՀԿ-ի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունը:
«Հուշարձանների պահպանությունը մեր առաքելությունն է, և մենք պատրաստ ենք ծառայելու մեր մշակույթին ու պետությանը»,- ասել է «Բնօրրանի» տնօրենը:
Արդեն իսկ ներկայացված է Սբ. Հարություն եկեղեցու ժամանակավոր ամրակայման նախագիծը, որը հաստատվել է: Մինչև նախագծի ամբողջական փաթեթի տրամադրումը կիրականացվեն ընթացիկ աշխատանքներ՝ փլուզումները կանխելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը տեղեկացրել է, որ հուշագրի ստորագրումից հետո բանակցություններ կսկսվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ «Գագարին նախագծի» տարածքում ընդգրկված Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր և Գագարին բնակավայրերի նորահայտ հուշարձանների վկայագրերի, պահպանական գոտիների նախագծերի՝ պայմանագրային հիմքով փաստաթղթերի կարգավորման ուղղությամբ:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
82Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
183Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
20517.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
32616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
118515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58712.09.2026, 23:54