Մանրամասներ՝ Կոտայքում հայտնի Ծռի Վարդանի սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Ծաղկաձոր քաղաքի բնակչի (ծնված 1974թ.)՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, «Հրազդանի ԲԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 10-ին՝ ժամը 21:00-ին:
Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում գտնվող տներից մեկի մոտ: Դիակի զննությամբ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ, դեպքի վայրի զննությամբ՝ կրակված պարկուճներ և արնանման հետքեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
128Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
274Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
38907.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
77707.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
48606.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
65204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
54004.11.2026, 12:06