Ռուսները նոր ռազմաբազա են կառուցում Տավուշում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ տարածքում ռուսական նոր ռազմաբազայի կառուցման մասին առաջին լուրերը հայտնվեցին հունիսի կեսերին, երբ կառավարությունը հերթական նիստում ընդունեց ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման մեջ նոր ռազմակայանի մասին խոսք չկա, այլ ասվում է, որ փոփոխվում են «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերը» և ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմն ու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերը:
Բայց, ըստ էության, սա նոր ռազմաբազայի տեղաբաշխման մասին որոշում է, որի վերաբերյալ առանձին՝ թիվ 2 արձանագրություն է ստորագրվելու: Դրան հետևելու է միջազգային պայմանագրի ստորագրումը, որը դեռ վերջնականապես մշակված չէ և պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ապա ստորագրվի երկու պետությունների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև: Այսինքն, ագրեսորների համար այնքան էլ հեշտ չի լինի նոր պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը՝ ռուսները կներգրավվեն այդ պատերազմում։ Եվ երկրորդ հանգամանքը կա՝ սրանով Ռուսաստանն իրավունքներ է ամրագրում և հայտ ներկայացնում տարածաշրջանում, գուցե նաև հող է նախապատրաստում նոր միության ձևավորման համար:
Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան և Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: Մեր տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար և Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
7501:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
7000:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
8000:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
12900:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
78Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
80Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
101Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
92Երեկ, 20:42