«Հայաստանում կա փող՝ ահռելի արձաններ կառուցելու համար, բայց ոչ մի լումա՝ վանքերը ավերումից փրկելու». Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը լուսանկար է տարածել՝ գրառմամբ. «Այծերի թիկունքում Քոբայրն է։ 12-րդ դարի անզուգական վանք, մի չնաշխարհիկ վայրում, որը վստահաբար շատ փող կբերեր պետությանը, եթե վանքը ավիրված չլիներ, իսկ դեպի այն տանող ճանապարհը՝ սարքին։ Քանի թեման տաք է, հարկ է արձանագրել, որ փաստորեն Հայաստանում կա շատ փող ահռելի արձաններ կառուցելու համար, բայց ոչ մի լումա՝ տասնյակ, ինչու չէ նաև հարյուրի հասնող վանքերը ավերումից փրկելու: Պարզվում է նաև՝ Հայաստանում կա հանրային լայն կոնսենսուս Հատիսի լքված ամրոցի ու Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների պաշտպանության շուրջ, բայց այդ կոնսենսուսը չկա ու չի եղել, երբ մենք մեր ձեռքով քանդում ենք մեր եկեղեցիները, հնավայրերի պատերին գրում էշություններ ու ամեն պատի արանքում, ամեն կտուրին՝ մեկի սիրուհու, մեկ էլ սեփական անունով խաչեր դնում։
Ու կարծում եմ, Ծառուկյանը կսարքի այդ արձանը, կսարքի, քանի որ ճակատագիրը շատ հաճախ հեգնանքով ու անողոք է՝ դարերի պատմություն ունեցող վանքերը լքված թողած հոգևոր խավի ու հանրության հանդեպ»:


Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
75Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
173Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
20217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
32316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
117815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58412.09.2026, 23:54