«Մշակութային ժառանգության հանդեպ պետական քաղաքականությունը պիտի ուղղված լինի այդ ամենի պահպանմանը». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը հազարավոր հին ու նոր հնավայրեր, քաղաքներ, ամրոցներ, տաճարներ, վանքեր, եկեղեցիներ ու կոթողներ ունի։ Դրանք մեր երկրի պատմական, մշակութային և գեղագիտական կերպարը ներկայացնում են ավելի, քան բավարար տեսքով։ Երբեմն նույնիսկ ավելին, քան դրա կարիքը կա, երբ նկատի ենք առնում հատկապես մերօրյա սնկակերպ աճող նորելուկները։
Մշակութային անշարժ-լանդշաֆտային ժառանգության հանդեպ պետական քաղաքականությունը պիտի ուղղված լինի այդ ամենի պահպանմանը, վերականգնմանը, խնամքին ու հանարհռչակմանը, հանրույթի, համայնքի, առանձին խմբերի, քաղաքացու և ժառանգության միջև ավելի սերտ, հոգատար ու խնայող փոխհարաբերությունների հաստատմանը։
Մշակութային ցանկացած գործընթաց ու նորարարություն օրենսդրորեն պիտի պարտավորված լինի հետևել նույն հոգատար ու խնայող սկզբունքներին։
Պարզ բաներ եմ գրում։ Ի՞նչն է խանգարում ստեղծել նույնքան պարզ ու հստակ մի հայեցակարգ, ընդունել օրենսդրական ակտեր ու կարգավորումներ և անշեղորեն կատարել այն։
Պատճառները շատ են։ Բայց կարծում եմ՝ դրան նախ և առաջ խանգարում են պետական մտածողության պակասը, մասնագիտական հսկա ներուժի անկազմակերպ վիճակն ու վարչարարական անտանելի մեխանիզմներն ու պրակտիկաները։ Եթե կա նպատակի հստակ գիտակցումը, դրանից բխող խնդիրների սահմանումը, դրանց խանգարող թերությունների գույքագրումը, մնում է միայն քաղաքական կամքը։ Միայն և միայն քաղաքական կամքը։ Քաղաքական կամք, որով երբեք աչքի չեն ընկել անկախության ավելի քան երեսնամյա հնարավորությունները մսխած իշխանությունները»։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
75Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
173Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
20217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
32316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
117815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58412.09.2026, 23:54