Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ընդդիմության հետ սակարկությունների գնալն անթույլատրելի է». Լյովա Եղիազարյան

«Ընդդիմության հետ սակարկությունների գնալն անթույլատրելի է». Լյովա Եղիազարյան
159
Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 12:18

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Հեղափոխական իշխանությունը պարտավոր է պահպանել Սահմանադրությունը։

Ընդդիմություն կոչվող ռևանշիստական խմբակը խախտել է Սահմանադրությունը և Ազգային ժողովը չպետք է վարանի և սկսի օրենքի ուժով նրանց մանդատից զրկելու գործընթացը։

Ազգային ժողովի խորհուրդը ոչ թե պիտի քննարկի այդ հարցը, այլ իմպերատիվ պահանջով որոշում կայացնի։

Քննարկելու խնդիր չկա. մարդը հատել է բացակայությունների թույլատրելի սահմանը, պետք է որոշում կայացնել և դիմել ՍԴ: Չպետք է ու անթույլատրելի է ընդդիմության հետ գնալ սակարկությունների։ Նրանց պետք է զրկել նահանջելու հնարավորությունից՝ ընդհուպ մանդատն ինքնակամ վայր դնելուց։

Հուսով եմ, որ հասարակության սպասելիքներին ԱԺ ղեկավարությունը քաջատեղյակ է ու անպայման կկատարի օրենքի պահանջը»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան