«Մենք շարունակում ենք ապրել մինչպատերազմական կործանարար մտայնությամբ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը որոշ ժամանակ առաջ սպառնում էր, թե հինգ միլիոնանոց Հայաստանն իր համար վտանգ է, ուստի դա չպետք է թույլատրել։
«Լսիր թշնամուդ և արա հակառակը» սկզբունքն այս պարագայում աշխատում է ամբողջությամբ, ուստի մեր իրական օրակարգերից մեկը պետք է դառնա Հայաստանում և Արցախում բնակչության զգալի աճի խթանումը և արտագաղթի կանխումը։
Մեր վերնախավերը ժամանակին համարձակություն չունեցան մեզ ասելու և քարոզելու, որ պատերազմն անխուսափելի է, ուստի յուրաքանչյուր հայաստանցի և արցախցի ընտանիք ոչ թե պետք է բավարարվի մեկ-երկու երեխայով, այլ ունենա գոնե չորս-հինգ զավակ, մինչդեռ սպառողական մտայնությամբ մենք դեռևս կարծում ենք, թե երրորդ երեխայի համար ապագայում պայմանական «Այֆոն» գնել չկարողանալու «հեռանկարն» իբր լուրջ խոչընդոտ է այդ երեխային աշխարհ բերելու համար։
Վերջին աղետալի պատերազմը նաև ցավալիորեն հենց սեփական սխալներից դասեր քաղելու համար է, մինչդեռ մենք շարունակում ենք ապրել մինչպատերազմական կործանարար մտայնությամբ, երբ, դիցուք, բնակչության աճի խնդիրն իբր հարյուրերորդական, իսկ փողոցում պայմանական ծխուկ (բիչոկ) գցելու դեմ պայքարը հույժ «կարևոր» է»»։

«Եվրոպայում շոգի ալիքն ավարտվում է»․ Լևոն Ազիզյան
4810:24
«Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին մեկուսացված պահելու համար». Տիգրան Աբրահամյան
4310:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5908:18
Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն Իրանում. #The Wall Street Journal
23701:32
«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
10700:36
«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան
94Երեկ, 23:48
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան
99Երեկ, 23:30
«Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
85Երեկ, 23:24