Փաշինյանն իրենով արեց «Սաշիկի արագաչափերի» բիզնեսը. «Հրապարակ»
![]() 779 Ուրբաթ, 15 հուլիսի, 2022 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հաստատեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը։ Դրանով հրաժարվում են, այսպես կոչված, «Սաշիկի արագաչափերից», որոնք, իրականում, Սաշիկինը չէին, այլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը։ Եվ նա հենց այդպես էլ բնութագրեց, որ դրանով ավարտվում է «Սեքյուրիթի դրիմի» դարաշրջանը։ Բանն այն է, որ պետության տեսալուսանկարահանող սարքերի ձեռքբերման ու դրանց աշխատանքի կազմակերպման հարցով մինչ այս պահը զբաղվում էր «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությունը, որը կապում էին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ, սակայն այդպես էլ այդ կապը չապացուցեցին, բայց նաև դրա հաշվին հեղափոխություն արեցին ու եկան իշխանության՝ հետագայում ներողություն անգամ չխնդրելով իրենց տարածած ստերի և անհիմն հայտարարությունների համար։ Այսօր այդ գործառույթը խլում են «Սեքյուրիթի դրիմից» և տալիս ամբողջությամբ պետությանը՝ ստեղծելով վերը նշված ՊՈԱԿ-ը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պետական դավաճանության մեղադրանքով Աշխեն Ալեքսանյանն արդարացվեց»․ Աբգար Պողսյան
3215:06
«Հորդորում ենք խուճապի չմատնվել». Նարեկ Սարգսյան
6714:54
Երևանում հուղարկավորել են ամիսներ առաջ սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
9014:48
«Հայկ Կոնջորյանի անհավասարակշիռ ու լկտի պահվածքը». Գոհար Սավզյան (տեսանյութ)
9714:42
«Դուք կառողջանաք, ես ձեզ խոստանում եմ». Հայկ Կոնջորյանը՝ լրագրողին (տեսանյութ)
9114:36
«Ո՞նց կարողացանք հավատալ մեկին, ով ոչինչ չուներ արած այս արևի լույսի ներքո»․ Աշոտ Մինասյան
8814:30
Նոր կադրեր՝ Կապանում հեղեղումներից (տեսանյութ)
13014:12
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի բնակիչներին կոչ է արել լքել ԱՄՆ զորքերի տեղակայման վայրերը
16314:09
