Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չգիտեմ՝ ինչու են Նիկոլից 312-րդ անգամ պահանջում այն, ինչի վրա նա թքած ունի»․ Մհեր Մկրտչյան

«Չգիտեմ՝ ինչու են Նիկոլից 312-րդ անգամ պահանջում այն, ինչի վրա նա թքած ունի»․ Մհեր Մկրտչյան
333
Շաբաթ, 16 հուլիսի, 2022 թ., 19:48

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի գրառումը. «Քաղգործիչները գրում են՝ ազատություն քաղբանտարկյալներին:
Ես չգիտեմ՝ ինչու են նիկոլից 312-րդ անգամ պահանջում այն, ինչի վրա նա թքած ունի: Չգիտեմ՝ ինչու են նիկոլի վարկանիշ բարձրացնում: Լավ... երևի իրանք գիտեն:
Ես չեմ ուզում «դեժուրնի» բառեր գրեմ Արմեն Գրիգորյանի մասին: Դա ցավ ա, շոկ, դժբախտություն նրան սիրող, և նրան չսիրող՝ բայց ՄԱՐԴԿԱՆՑ համար: Արմենը Տղամարդ էր հաստատ:
Իսկ այն կենդանիների լկտիության համար, որ հրճվում են երիտասարդ մարդու մահվան կապակցությամբ՝ ես մեղադրում եմ դրանց լկտի դարձրած երգ ու պարի երթերը և ֆոնարիկները, կրկնվող անիմաստ խոսքերը...
Բայց շարունակում եմ հավատալ, որ մի օր փողոցում կտեսնեմ վճռական մի գլխավոր հերոսի ու նորից կունենամ երկիր:
Այսքանը»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան