Իրավախախտման դեպք՝ Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրի տարածքում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնիի գերեզմանոցում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող՝ Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրում (Արարատի մարզ):
Այցի ընթացքում Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները քննարկել են Գառնիից հյուսիս-արևմուտք գտնվող՝ 11-14-րդ դարերով թվագրվող գերեզմանոցում նոր հուղարկավորությունների խնդիրը, ուսումնասիրել են տարածքում գտնվող Ս. Վարվառա մատուռի պահպանվածության վիճակը:
Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրի տարածքում, իրականացրել են հուշարձանի օդալուսանկարահանման և թվայնացման աշխատանքներ: Արձանագրել են իրավախախտման դեպք՝ տարածքում տեղադրված է եղել խաչքար: ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների ձեռնարկած գործողությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն խաչքարը հուշարձանի տարածքից տեղափոխելու վերաբերյալ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ







Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
215Երեկ, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
40208.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
58607.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
63406.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
57806.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
46806.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
42406.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
79102.09.2026, 20:48