«Գազպրոմը» միլիարդավոր ռուբլիներ կներդնի իրանական նավթի արդյունահանման մեջ

«Գազպրոմը» ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրել Իրանի ազգային նավթային ընկերության՝ NIOC-ի հետ: Այս մասին հայտնի է դարձել երեքշաբթի՝ հուլիսի 19-ին։
Կողմերը պայմանավորվել են ռուսական էներգետիկ հսկայի կողմից իրանական հանքարդյունաբերության ոլորտում բազմամիլիարդանոց ներդրումների շուրջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
NIOC-ի գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստեմեհրը տեղական Tasnim գործակալության հետ զրույցում ասել է, որ կողմերը մտադիր են զարգացնել Հյուսիսային Պարս հանքավայրը և Քիշ կղզու մոտակայքում գտնվող տեղանքը։ «Գազպրոմի» ընդհանուր ներդրումներն այդ հանքավայրերում կկազմեն տասը միլիարդ դոլար։
Ընդհանուր առմամբ, ռուսական էներգետիկ հսկան ծրագրել է 6 նավթային հանքավայր մշակել Իրանում։ Մեկ այլ արտադրական նախագծում «Գազպրոմի» ներդրումների մակարդակը գնահատվում է 15 մլրդ դոլար։
Հուլիսին հայտնի դարձավ, որ Իրանն սկսել է նվազեցնել նավթի գները՝ չինական շուկայում Ռուսաստանի հետ մրցակցելու համար։ Այդ մասին հայտնել են իրազեկ աղբյուրները։ 2022 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնությունը Չինաստանին վառելիքի մատակարարումների առումով առաջ է անցել Սաուդյան Արաբիայից. ռուսական Urals-ը, ըստ FGE-ի, դուրս է մղել Իրանից մատակարարումները:
Միևնույն ժամանակ, պատժամիջոցների պայմաններում Չինաստանը Թեհրանի համար հում նավթի եզակի հասանելի շուկաներից մեկն է: Երկրում նավթի գների անկումը պայմանավորված է սև ոսկու արժեքը Ռուսաստանից գնային ցուցանիշների հետ հավասարեցնելու ցանկությամբ։

«ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, լեգալ չեն». Արմեն Աշոտյան
2521:06
«Զվարթնոց»-ում ձերբակալված մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին ազատ է արձակվել, բայց չի կարող լքել երկիրը
4920:58
ՀՀ-ում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
4920:24
«Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի». փաստաբան (տեսանյութ)
4219:42
Փամբակ գետում որոնում են 13 և 7 տարեկան քույրերին
4818:54
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ
4718:48
«Դիլիջանի շատ բնակիչներ երեկ գլխակորույս էին». Հասմիկ Սողոմոնյան
6717:54
«Դիլիջանում պիտի զբոսներ Ռուբեն Վարդանյանը»․ Նարինե Դիլբարյան
5517:18