Վահագն Հովակիմյանը` ԿԸՀ նախագահի թեկնածու. «Ժողովուրդ»
![]() 238 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 09:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույնպես իրենով կանի: Թերթի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում 11 տարի պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: Տեղեկությունը փորձեցինք նաև Հովակիմյանից ճշտել, նա, սակայն, անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները: Թերթի աղբյուրը վստահեցրեց, որ թեև սեփական թիմում Հովակիմյանի թեկնածությանը ոչ միանշանակ են վերաբերվում, այնուամենայիվ, քաղաքական որոշում կա, որ հենց նա է լինելու ԿԸՀ հաջորդ նախագահը: Եվ քանի որ առաջադրումների վերջնաժամկետը մոտ օրերս ավարտվում է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ԱԺ «ՔՊ» խմբակցությունը շուտով կհայտարարի Հովակիմյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Նշենք, որ նախկին իշխանություններին Հայաստանը կուսակցականապետության վերածելու համար մեղադրող Փաշինյանի իշխանությունը, փաստորեն, հակված է պետության բոլոր ոլորտները կուսակցականացնել, պաշտոններն էլ՝ սեփական կուսակիցների միջեւ բաժանել: ԿԸՀ-ն, որ շուրջ 30 տարի կուսակցական նախագահ չի ունեցել, այժմ փաստացի ՔՊ-ական ղեկավար է ունենալու: Ու առաջին անգամն է նաեւ, որ գործող պատգամավորն ու քաղաքական թիմի անդամը գործուղվելու են ընտրական հանձնաժողով: Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարական նորմերի ու կարգերի ուղիղ ոտնահարում, երբ ընտրական քաղաքականություն մշակողն ու իրականացնողը ոչ թե անկախ մասնագետներն են լինելու, այլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
