Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Մոսկվայում ՀՀ-ի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել

Մոսկվայում ՀՀ-ի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել
309
Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 17:48

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։

Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերի վերաբերյալ: Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարևորությունը։

Մնացական Սաֆարյանը և Իգոր Մորգուլովը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման պրակտիկայի շարունակաթյունը։