Բացօթյա համերգաշար՝ «Երևան» փողային նվագախմբի կատարմամբ

Հուլիսի 23-ին կմեկնարկի «Երևան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Առաջին համերգը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին՝ Դիանա Աբգարի անվան պուրակում: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար կկատարվեն փողային նվագախմբային հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ:
Տեղեկանք
Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը հիմնադրվել է 1964թ.՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հայկազ Մեսիայանի կողմից: Գործունեության ընթացքում նվագախմբի հետ համագործակցել են բազմաթիվ անվանի երաժիշտներ՝ Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Գոհար Գալաչյանը, Բորիս Աֆանասևը, Վալերի Բատաշովը, Գեորգի Օրվիդը և այլք:
Նվագախումբը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է, զգալի ներդրում ունի Հայաստանում փողային երաժշտարվեստի ավանդույթների պահպանման և տարածման գործում:
Նվագախումբը հանդես է գալիս բազմաժանր ծրագրերով՝ ազգային, հոգևոր, դասական, ժամանակակից ժանրերում: Կից ներկայացվում է «Երևան» փողային նվագախմբի բացօթյա համերգաշարի ժամանակացույցը:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
75Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
173Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
20217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
32316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
117815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58412.09.2026, 23:54