Զելենսկու գրասենյակը Ռուսաստանին «բազում անակնկալներ» է խոստացել

Ուկրաինան մոտենում է այն կետին, երբ կարող է շրջել Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքը։ Այս մասին հուլիսի 21-ին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Այժմ Վլադիմիր Զելենսկու հետ մենք ամեն օր խոսում ենք HIMARS-ի, M777 հաուբիցների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցների մասին։ Նա շահագրգռված է զենքի արդյունավետությամբ, որպեսզի առավելագույնը անի մատակարարումները մեծացնելու համար։ Մենք մշտական կապ ունենք մեր ռազմական հրամանատարության հետ, և գիտենք, թե ինչ է պետք բանակին ճակատի առանձին հատվածներում հաղթելու համար»,- ասել է Երմակը:
Նա նշել է, որ պարբերաբար շփվում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ արագացնելու ծանր սպառազինության մատակարարումը։ «Ես շուտով նորից կխոսեմ նրա հետ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Սպասում ենք ևս չորս HIMARS-ներ և ավելին։ Հիմա կարևոր է, որ ռուսները մեզ պատերազմով մինչև ձմեռ չտանեն։ Նախագահը լուրջ է տրամադրված և պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի մենք հնարավորինս արագ ազատագրենք մեր տարածքները։ Ես պատրաստ եմ խոսել համաշխարհային առաջնորդների հետ, տեղ հասցնել Ուկրաինայի դիրքորոշումը։ Շատ բան կախված է մեր մարտիկների պատրաստվածությունից: Մենք կշրջենք այս պատերազմի ընթացքը. շուտով շատ անակնկալներ կլինեն»,- եզրափակել է Երմակը:

«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
2022:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
3722:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
4822:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
6322:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
5621:48
Մայր Տաճարում տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
5221:30
«Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ». Արման Մելիքյան
6921:00
««Արարատցեմենտ»-ն աշխատում է առավելագույն հզորությամբ». Գևորգ Պապոյան
6520:48