Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հակամարտության գոտիների բնակիչները ամենախոցելի խմբերից են». ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ-ի ֆորումում

«Հակամարտության գոտիների բնակիչները ամենախոցելի խմբերից են». ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ-ի ֆորումում
289
Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 19:06

Հուլիսի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Ելույթի ժամանակ Վահե Գևորգյանը մասնավորապես նշել է, որ այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու Հայաստանի հանձնառությունը 2030 օրակարգին, նրա նպատակներին և թիրախներին՝ կառուցելու ավելի լավ, անվտանգ և մաքուր աշխարհ բոլորի համար:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ակտիվ միջոցներ է ձեռնարկում ազգային ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը 2030 թվականի օրակարգի նպատակներին և թիրախներին համապատասխանեցնելու ուղղությամբ, և, չնայած համավարակին և 44-օրյա պատերազմին, շարունակում է իրականացնել երկրում նախատեսված լայնածավալ բարեփոխումները՝ նպատակ ունենալով ստեղծել ապահով, իրավահավասար և ժողովրդավարական միջավայր։

«Հակամարտության գոտիների բնակիչները ամենախոցելի խմբերից են». ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ-ի ֆորումում