«33 տարի ձգված աշխատանքիս արգասիքը». լույս է տեսել Արմեն Այվազյանի նոր գիրքը

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի գրառումը․ «Նոր գիրքս է... 33 տարի ձգված աշխատանքիս արգասիքը... Ճիշտն ասած՝ հավատս էլ չի գալիս, որ գործն արված-ավարտված է։
Այս գիրքս նվիրում եմ 1722 թ. Արևելյան Հայաստանում հայոց զինուժի վերստեղծման և ազատագրական պատերազմի բռնկման 300-ամյակին։
------------------------------------------------------------
Աշխատության մեջ առաջին անգամ համալիր քննության են ենթարկվում 17-18-րդ դդ. արևելահայության հիմնական ժողովրդագրական ցուցանիշները՝ ընդհանուր թվաքանակը, տարածքային տեղաբաշխվածությունը, բնակչության խտությունը, զորահավաքային ներուժը, բռնի տեղահանությունները, միգրացիաները, Արևելյան Հայաստանի և հարակից տարածքների էթնիկ ու կրոնական կազմը, էթնոկրոնական գործընթացները, ներառյալ բռնի և «կամավոր» իսլամացումը («թուրքացումը»)։ Ներածական առանձին ուսումնասիրությամբ ուրվագծվում է նույն դարերում արևմտահայության մոտավոր թվաքանակը։
Մանրազնին վերլուծությամբ բացահայտվում են 1722-1730 թթ. կազմավորված և Դավիթ-բեկի, ապա Մխիթար սպարապետի առաջնորդությամբ գործած Սյունյաց հայկական զորքերի թվակազմն ու կազմակերպական կառուցվածքը, Սյունիքում ծավալված ազատամարտերի ընթացքում անցկացված զորահավաքները, դրսից այնտեղ ժամանած հայկական ջոկատների թվաքանակը, ինչպես նաև հայոց կրած ռազմական կորուստները։ Ճշտվում են նաև նույն տարիներին Արցախում գումարված հայկական զորքի թվաքանակի աճն ու տատանումները։
Ձեռքբերված քանակական-վիճակագրական արդյունքները մեկընդմիշտ ցրում են այն թանձր մշուշը, որով ցայժմ պատված էին վերոնշյալ պատմաժողովրդագրական ու ռազմաժողովրդագրական իրողությունները»։

«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
101Երեկ, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
103Երեկ, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
103Երեկ, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
104Երեկ, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
52829.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
63528.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
264324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
87923.09.2026, 23:24