«Աշխարհի ո՞ր երկրում է կառավարությունը մեծ պատվերով հարստացնում հետախուզման մեջ գտնվողին»․ Ոսկան Սարգսյան
![]() 305 Ուրբաթ, 22 հուլիսի, 2022 թ., 17:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Աշխարհի ո՞ր երկրում է կառավարությունը մեծ պատվերով հարստացնում հետախուզման մեջ գտնվողին Կառավարությունը 3,1 միլիարդ դրամ է հատկացրել «Տոյոտա Երևան» ընկերությանը՝ պարեկային ծառայության համար 175 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով։ «Տոյոտա Երևան» ընկերության բաժնետոմսերի 60%-ը պատկանում է «Հ2» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Մայրապետյանին, 30%-ը՝ Սեդրակ Քոչարյանին, 10%-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Վահե Գզրարյանին։ Աշխարհի ո՞ր երկրում է կառավարությունը մեծ գնում կատարելով՝ հարստացնում հանցագործության մեջ մեղադրվող, հետախուզվողին, փոխանակ նրան հայտնաբերելու համար միջոցներ ձեռնարկելու և նրան օրենքով պատասխանատվության ենթարկելու։ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Գործարարը մեղադրվոում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: 2018թվականի դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը: Նրա փաստաբանները պնդում էին, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի և որ պետք է վիրահատվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ 2020թ․ հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և Առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7314:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
7914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
14614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
15214:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10413:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17112:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
20211:31
