Իրանը մարտական անօդաչու սարքեր է վաճառել Ռուսաստանին

Իրանն արդեն Ռուսաստանին է մատակարարել Shahed 129 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, գրում է Censor.NET-ը։
Իրանական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը Կասպից ծովով ուղարկվել է Ռուսաստան. ապագայում Աստրախանի և Վոլգոգրադի տարածքով նախատեսվում է ռազմական բեռը հասցնել Ուկրաինայի սահման։
Հայտնի է, որ ծանր հարվածային անօդաչուներ Shahed 129-երը կազմում են բեռի հիմնական մասը։ Դրա մշակման ընթացքում հիմք են ընդունվել իսրայելական Hermes 450 անօդաչու թռչող սարքը և ամերիկյան MQ-1 Predator-ը։
Shahed 129-ի ֆյուզելյաժի երկարությունը 8 մ է, թևերի բացվածքը՝ 16 մետր։ Հայտարարված մարտական ծանրաբեռնվածությունը կազմում է մինչև 400 կգ։ Թռիչքի արագությունը՝ մինչև 150 կմ/ժ՝ մինչև 200 կմ շառավղով: Հայտարարված թռիչքի հեռավորությունը մինչև 1700 կմ: Մշակողները պնդում են, որ դրոնը կարող է օդում մնալ մինչև 24 ժամ։

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
211:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
7909:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
8409:24
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
7609:12
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
16101:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
15500:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
140Երեկ, 23:42
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
157Երեկ, 22:48