Սաուդյան Արաբիան կկառուցի հայելային երկնաքերեր, որտեղ կապրի 5 միլիոն մարդ

Համացանցում հայտնվել են երկու երկնաքերերի լուսանկարներ, որոնք Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախատեսում են կառուցել։ Դրանք կոչվում են «Հայելային գիծ», որը տարաբնույթ տեղանքով ձգվելու է 75 մղոն և կարժենա մեկ տրիլիոն դոլար՝ Ինդոնեզիայի ՀՆԱ-ի չափ։
Կառույցի պլանավորման գաղտնի փաստաթղթերը հայտնվել են արևմտյան մամուլում: Երկնաքերերը, որոնց պատերը հայելային կլինեն, կտրելու են լեռներն ու անապատը, ձգվելու են դեպի ափ ու իջնելու են դեպի ջուրը։
Մինչև հինգ միլիոն մարդ կապրի երկնաքերերում. ծրագիրը ներառում է երկաթուղու, սպորտային մարզադաշտի և նավահանգստի կառուցում։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը ճարտարապետներին հանձնարարել է ստեղծել Mirror Line նախագիծը: Նա ցանկանում է ինչ-որ բան կառուցել եգիպտական բուրգերի մասշտաբով։ Ֆուտուրիստական Neom համալիրը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին և ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի չափերով, երկար տարիներ մշակվել է: Դրանում ցանկանում են արհեստական անձրև և կեղծ լուսիններ, ռոբոտ սպասուհիներ և հոլոգրաֆիկ ուսուցիչներ ստեղծել։
Սաուդյան Արաբիան հույս ուներ գրավել արևմտյան ներդրողներին այն կառուցելու համար, սակայն ԱՄՆ-ի հետ լարվածությունը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով խափանեց այդ ծրագրերը:




«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
211:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
7909:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
8409:24
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
7609:12
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
16101:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
15500:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
140Երեկ, 23:42
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
157Երեկ, 22:48