Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ
314
Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 14:00

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը»։