Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է
307
Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 20:48

Ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով հուլիսի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել 33-ամյա Ամիր Բ.-ին, որը մայիսի 26-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (ներկա՝ 469) հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք: