«Ուսման վարձավճարի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից». փոխվարչապետ
![]() 486 Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 14:18 ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրառումը. «Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային Ժողովի կողմից։ Ռազմավարությունում հստակորեն ամրագրվել է՝ Բոլոր ուսումնական հաստատությունները պետք է ունենան ապահով և հարմարավետ շենքային պայմաններ, պատշաճ կահավորանք և ժամանակակից սարքավորումներ, Մանկավարժի, դասախոսի աշխատանքը պետք է պատշաճ վարձատրվի, որպեսզի բոլոր հաստատություններում աշխատեն որակյալ մասնագետներ, Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն հասարակության և տնտեսության օրեցօր զարգացող պահանջներին, ինչպես նաև կրթությանն առաջադրվող միջազգային չափանիշներին։ Ի վերջո, մենք պետք է ունենանք միջազգային միտումներին համահունչ զարգացող կրթական համակարգ, որը կծառայի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ գրավիչ կլինի արտերկրի երիտասարդների և սփյուռքի մեր հայրենակիցների համար, կնպաստի ինտելեկտուալ հայրենադարձությանը։ Աղբյուրը` Համբարձում Մաթևոսյան |

«Հաշվի առնելով ամերիկյան համալսարանների թիրախավորման սպառնալիքները, դասերը կանցկացվեն առցանց». ՀԱՀ
280Երեկ, 10:58
«Հուսանք՝ Բարձր դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում»․ Ցոլակ Ակոպյան
41527.03.2026, 10:00
Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան. «Հրապարակ»
58025.03.2026, 09:06
«Իրանի նոր առաջնորդը ծանր վիրավորվել է». ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն
317519.03.2026, 22:38
Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը
115119.03.2026, 22:24
«Հանրակրթական համակարգն ունի կենցաղապաշտ օկուպացիայից ազատագրվելու կարիք»․ Հակոբ Բադալյան
124418.03.2026, 16:48
«Առաջարկում ենք վերանայել նախակրթարանների տարիքային շեմը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
136717.03.2026, 11:24
«Նոյեմբերյանցիները մտահոգված են, որ կարող են փակվել միջնակարգ դպրոցներ»․ Գառնիկ Դանիելյան
132013.03.2026, 15:48
