«Հովեր» երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում

Հուլիսի 29-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում՝ Մյունխենում (Allerheiligen Hofkircheum)։
«Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագիրը կրող համերգի շրջանակներում նշանավորվելու է Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադրման և գործունեության 30-ամյակը։ Ծրագիրն ընդգրկում է հայկական և արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ (Կոմիտաս, Ա. Ոսկանյան, Է. Հովհաննիսյան,Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան, Ք. Պենդերեցկի, Վ. Բուխենբերգ, Ա. Պյարտ, Մ. Շաֆեր և այլք)։ Համերգը կղեկավարի Նարինե Ոսկանյանը, դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան։
Համերգն իրականացվում է Բավարիա-Հայաստան, Գերմանիա-Հայաստան միջմշակութային կապի ամրապնդման հեռանկարային ծրագրերի զարգացման նպատակով։ «Հովեր» պետական կամերային երգչախումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում շուրջ 15 համերգով է հանդես եկել Գերմանիայի դաշնային հանրապետությունում։ Մյունխենում երգչախումբը հանդես է գալիս երկրորդ անգամ։
Համերգը նախաձեռնել և իրականացնում է EUROPAMUSICALE մշակութային հիմնադրամը։ Աջակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԳԴՀ Բավարիա երկրամասի գիտության և արվեստի նախարարության, Բավարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս տիկին Քրիստինե Զասսեի։ Համերգի կայացմանը նպաստել են Գերմանիայի դաշնային հանրապետությունում ՀՀ դեսպանությանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
215Երեկ, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
40208.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
58607.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
63406.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
57806.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
46806.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
42406.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
79102.09.2026, 20:48