Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի. իրադրությունը լարված է. Արցախի ՊՆ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի. իրադրությունը լարված է. Արցախի ՊՆ
701
Երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ., 20:16

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Հայկական կողմից կորուստներ չկան:
Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Աղբյուրը`   ԱՀ ՊՆ