Հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Այդքան աբսուրդ դատական նիստի երբեք ներկա չէի եղել». Սոֆյա Հովսեփյան

«Այդքան աբսուրդ դատական նիստի երբեք ներկա չէի եղել». Սոֆյա Հովսեփյան
107
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 14:12

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորեցին՝ այս անգամ երեք ամսով։ Ես այդքան չտրամաբանված, աբսուրդ դատական նիստի երբեք ներկա չէի եղել։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ ինչ-որ լխպորներ, եթե ցանկանան կամայականորեն քեզ ազատությունից զրկել, քանի որ դու քաղաքական այլ դաշտում ես, ապա դա կարող են անել բառացի սառնասիրտ ու անխիղճ մոտեցմամբ։

Դատավորը հորդորում է, որ պաշտպանող կողմը հավասարակշռություն պահպանի, բայց ինքը բառացի անհավասարակշիռ պահվածքով ընդմիջում է հայտարարում։ Մի օր կտեսնենք վստահ եմ, որ գողը, մարդասպանը, մանկապիղծը դատապարտվեն, իսկ ազնիվ մարդիկ անգամ դատարանի դուռը չհասնեն»։

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան