ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախում իրավիճակի սրման առնչությամբ

ՌԴ արտաքին գործերի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի տարածքում և շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ։
«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար։ Երկու կողմերի հետ իրականացվում է ակտիվ աշխատանք բոլոր խողովակներով և ուղղություններով, ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։
Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմը։ Առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և խստորեն պահպանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները:
Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելուն ՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
114Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
246Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
37607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
75107.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
48006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
64604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
54504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
53404.11.2026, 12:06