Բլինքենը Ալիևին կոչ է արել նվազեցնել լարվածությունը
![]() 314 Շաբաթ, 06 օգոստոսի, 2022 թ., 10:06 Ինչպես հայտնի է, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին ասված է. «Պետքարտուղար Բլինքենը վստահեցրել է վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում։ Նա կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի նախագահի հետ պետքարտուղարի ունեցած հեռախոսազրույցից, ուր մասնավորապես ասված է. «Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ուղիղ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
