Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարություն է տարածել

Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը
«Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը, 21-րդ դարում, բոլոր միջազգային, բարոյական և հումանիտար նորմերին հակառակ, սեղմելով օղակը մեծացնում է ճնշումը և՛ Հայաստանի, և՛ Արցախի նկատմամբ, և փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսում իր հարազատ բնօրրանից՝ դիմադրելու և համայն հայության ներուժը ի շահ հայրենիքի ծառայեցնելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա համայն հայության լայն համախմբում՝ Հանուն Արցախի Պաշտպանության: Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը և կոչ է անում իր կառույցներին, իրենց ողջ ներուժով, համախմբվել ստեղծված և հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ, որոնց տեղակայման և կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Ցանկանում ենք նշել, որ այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունվել և ընթացք է ստացել նաև Հայաստանի Հանրապետությունում ու Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ և ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության»:

Նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում
16610:54
«Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»․ ԱԱԾ
245Երեկ, 09:42
Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է տարածել (տեսանյութ)
33821.10.2026, 11:30
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ
32521.10.2026, 10:06
«Տղամարդը ձերբակալվել է». ՆԳՆ
40420.10.2026, 11:54
Մեղադրանք է ներկայացվել Հովիկ Աբրահամյանի եղբորը (տեսանյութ)
33520.10.2026, 10:42
Հանրային քննարկման է ներկայացվել հետվճար տրամադրելու միջոցառումը մինչև 2029թ․ շարունակելու նախագիծը
28020.10.2026, 10:14
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
40019.10.2026, 16:48