Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ո՞վ կասի, կա՞ սրան բացատրություն». Վարդան Հարությունյան

«Ո՞վ կասի, կա՞ սրան բացատրություն». Վարդան Հարությունյան
344
Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 10:42

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության վավեր անձնագրով մտնում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում գործող «Բիլայնի» (հիմա «Թիմ» է կոչվում) գրասենյակ գործարքի, ասում են՝ մենք այս անձնագրով գործարք չենք անում, պետք է ID քարտ բերեք։

Ինձ հետ է սա տեղի ունեցել, մի կես ժամ առաջ։ ID-իս մոտս չէր։ Ո՞վ կասի, կա՞ սրան բացատրություն»։