«Ալեքսանյան, Ծառուկյան․ բռնեցին, կալանավորեցին, եղավ համաձայնություն և գործը սառեցված է». Ավետիք Իշխանյան
![]() 307 Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 16:12 «Նոր էր իշխանափոխություն եղել, երբ հանկարծ ԱԱԾ-ն Սամվել Ալեքսանյանին բռնեց-տարավ: Կարճ ժամանակ անց, նա դարձավ հիմնական ֆինանսավորողը տարբեր հիմնադրամների: Ավելին, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվեց քրգործ, կալանավորվեց, ինչեր ասես՝ արվեց: Ի՞նչ եղավ. համաձայնություն և գործը սառեցված է»,- «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «Մի ուրիշ օրինակ, ինչո՞ւ Մանվել Գրիգորյանին (ով իմ հերոսը չի եղել) սպանեցին, իսկ Գագիկ Մելքոնյանը պատգամավոր է: 2008-ին երկուսի անունն էլ հնչում էր հրապարակում. Գրիգորյանը չէր միացել Մարտի 1-ին.... Վրեժ է լուծվում»,- հավելեց իրավապաշտպանը: Իշխանյանն անդրադարձավ նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործին. «Ինչո՞ւ է այսօր Հովսեփյանը հալածվում, որովհետև նա էր էս վարչապետ կոչեցյալի նկատմամբ քրգործի հեղինակը: Գնում է վրեժխնդրություն աջուձախ, վենդետա»: Բանախոսը հորդորեց իրավապաշտպանական հզոր շարժում սկսել: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
