«Ամեն օր համազգային ողբերգություն ապրող ազգի ինչի՞ն է պետք հրավառության սարքը». Արտակ Զաքարյան
![]() 329 Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 03:12 ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Շուրջ չորս տարի մենք ապրում ենք մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական կորուստների ծանր շրջափուլում: Ռազմա-քաղաքական, ահաբեկչական, բնական ու տեխնածին աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը: Պետք է զինվենք համբերությամբ, ցուցաբերենք բարձր կազմակերպվածություն ու պատասխանատվություն, գիտակցված վարքով հասկանանք և գնահատենք մեր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները: Զերծ մնանք այնպիսի գործողություններից, որոնք կարող են ունենալ ծանր հետևանքներ: Փոխադարձ հարգանքի, սիրո, համերաշխության, համախմբվածության ու միմյանց նկատմամբ հոգատարության միջոցով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն: Ցավակցում եմ պայթյունի և հրդեհի զոհ դարձած մեր հայրենակիցների հարազատներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժած հայրենակիցներին: Հ. Գ. 1 Դավաճանված պատերազմում 5000-ից ավելի զոհ տված ու հսկայական Հայրենիք կորցրած Հայաստանի շուկայում այդքան մեծ քանակի հրավառության սարքեր չպետք է լինեին: Ամեն օր համազգային ողբերգություն ապրող ազգի ինչի՞ն է պետք հրավառության սարքը: Հ. Գ. 2 Մոխրացած փլատակների տակ տուժածների դիերի ու անհետ կորածների փնտրտուքին զուգահեռ, նույն Երևանի «Երազ» այգում ուրախ համերգի մասնակիցներին արդարացի ամոթանք է տալիս ազգությամբ ռուս աղջիկը: Իսկ ընդամենը մի քանի ժամ առաջ մեր հայրենակիցն Աղավնոյում իր հարազատ տունն էր այրում, որովհետև դավաճանը որոշել է հանձնել այն թշնամուն: Կանգ առե՛ք մարդիկ: Մի՛ մոռացեք Աստծո և բարոյականության մասին: Ուրիշի վիշտ չի լինում: Երեկ, տարբեր երկրներից, երեսունից ավելի զանգ ու հաղորդագրություն եմ ստացել այլազգի մտերիմ մարդկանցից, ովքեր ցավում էին Երևանում տեղի ունեցած պայթյունի համար և իրենց զորակցություն էին հայտնում»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
2609:30
«Փենթագոնը պատրաստվում է Իրանում ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողություններին». #WP
8709:22
«Հայհոյանքը, վիրավորանքը և ատելության խոսքը քաղաքական խոսույթ դարձրած իշխանությունը «պայքարում» է դրա դեմ»․ Անի Սամսոնյան
7909:12
ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10708:18
«ՀՀ-ում կոպտագույն կերպով խախտվում է անմեղության կանխավարկածը»․ Արեգ Սավգուլյան
158Երեկ, 23:54
Ջերմուկ- Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
160Երեկ, 21:48
«Նախընտրական «ռեյդ»․ ինչու էին ձերբակալել քրեական աշխարհում հայտնի Զապին և գող Բջեին»․ Լիա Սարգսյան
201Երեկ, 21:30
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
158Երեկ, 18:30
