ԱՄՆ քոնգրեսականներն այցելել են Թայվան

ԱՄՆ Քոնգրեսի անդամների պատվիրակությունը երկուշաբթի այցելել է Թայվանի խորհրդարան՝ որպես ինքնավար կղզու նկատմամբ ամերիկյան օրենսդիրների կողմից աջակցություն:
Մասաչուսեթսի դեմոկրատ սենատոր Էդ Մարքիի գլխավորած՝ հինգ հոգուց բաղկացած պատվիրակությանը գովեստի խոսքերով է դիմավորել իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության անդամ օրենսդիր Լո Չիհ-Չենգը:
«Նրանց այցն այս պահին մեծ նշանակություն ունի, քանի որ չինական զորավարժությունների նպատակն է հետ պահել ԱՄՆ քոնգրեսականներին Թայվան այցելելուց։ Նրանց այցը նաև ապացուցում է, որ Չինաստանը չի կարող արգելել որևէ երկրի քաղաքական գործիչների՝ այցելել Թայվան, և դա նաև կարևոր ուղերձ է հաղորդում, որ Ամերիկայի ժողովուրդը կանգնած է Թայվանի ժողովրդի կողքին», - ասել է Լո Չիհ-Չենգը:
Ակնկալվում է, որ Թայվանի նեղուցում լարվածության նվազեցումը և Թայվանի կարևոր կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ներդրումները կլինեն ԱՄՆ պատվիրակության և Թայվանի կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների քննարկման հիմնական թեմաներըգրում է «Ամերիկայի ձայն»-ը:
Պեկինը Թայվանը համարում է իր սեփական տարածքը, այդ իսկ պատճառով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից այս ամիս Թայպեյ կատարած այցի կապակցությամբ իր զայրույթն է արտահայտել՝ կղզու շուրջ զորավարժություններ անցկացնելով:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
148Երեկ, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
32528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
34328.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
41927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
38727.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
31827.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
32427.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
25427.10.2026, 09:36