Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ֆրանսիայի դեսպանությունը ևս ցավակցություն է հայտնել

Ֆրանսիայի դեսպանությունը ևս ցավակցություն է հայտնել
267
Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 21:30

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ևս ցավակցություն է հայտնել «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր խորը վշտակցությունն է հայտնում երեկ Սուրմալուի շուկայում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։ Տխրության և հիշատակի այս պահին մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,– ասվում է դեսպանատան ցավակցական ուղերձում։

Առայժմ մեզ ցավակցել է Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Լիբանանը, ՀԱՊԿ-ը։