Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, ցավոք, կեղծ է». ԱԻՆ խոսնակ

«Հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, ցավոք, կեղծ է». ԱԻՆ խոսնակ
247
Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 22:12

ԱԻն խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է. «Հերքում:
Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։
Կրկին հորդորում ենք հետևել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։
Գործընկերներիս եւ լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց և պաշտոնական հաստատում ստանալուց հետո։
Հ.Գ աշխատանքները շարունակվում են առանց դադարի»։

Աղբյուրը`   Հայկ Կոստանյան