ՀՀ քննչական կոմիտեն անհետաձգելի գործողություններով պարզում է «Սուրմալու»-ում պայթյունի հանգամանքները
199 Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 22:48 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Հավելենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Պարզվում են առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է: |
«Քաղաքական ասպարեզը ոչ մեկին չեն մատուցում սկուտեղի վրա, այն նվաճվում է». Հակոբ Բադալյան
4503:00«Հայաստանը ոչինչ չի ստանում․ իսկ ի՞նչ է ստանում Նիկոլ Փաշինյանը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
4502:24«Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը մի պահ շփոթվեց, կարգի բերեցինք». Բագրատ Սրբազան (լուսանկար, տեսանյութ)
7101:48ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի խորհուրդը հայտարարություն է տարածել
9201:24«Կվնասե՞ն՝ կվերականգնենք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին
8801:18«Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը, իսկ մեկ տարի անց՝ սյունը». Բեգլարյան
7101:06«Պետք է հարյուրհազարավոր սովորական մարդկանցով դուրս գալ փողոց ու ասել, որ սա մեր եկեղեցին է». Վահե Հովհաննիսյան
8001:00Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրանք առաջադրել
6800:54