Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել
308
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 16:12

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել․
«ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ»: