ԵՄ առաջին երկիրը փակում է մուտքը ռուսների համար

Եվրոմիության առաջին երկիրն իջեցնում է «երկաթե վարագույրը» Ռուսաստանի քաղաքացիների համար՝ չսպասելով պատժամիջոցների յոթերորդ փաթեթի վերաբերյալ որոշմանը, որտեղ եվրոպական մի շարք երկրներ առաջարկում են ներառել վիզայի արգելք։
ERR-ը հայտնում է, որ Էստոնիայի իշխանությունները, որոնք արդեն հայտարարել են, որ ռուսներին երկիր չեն թողնի էստոնական շենգենյան վիզաներով, մտադիր են ընդլայնել այլ երկրներում տրվող վիզաների սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Վեյկո Կոմուսաարը։
Նրա խոսքով, նախաձեռնությունը կձևակերպվի մինչև այս շաբաթվա վերջ, կառավարությունը որևէ խոչընդոտ չի տեսնում դրա իրականացման համար։
ԵՄ համաձայնագրերը թույլ են տալիս արգելել մուտքը այլ երկրների կողմից տրված վիզաների վրա, ասել է ներքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսաուն։
Բացառություն կկատարվի միայն ռուսաստանցիների համար, ովքեր այցելում են Էստոնիա հարազատներին կամ ունեն երկարաժամկետ կացության թույլտվություն, ինչպես նաև դիվանագետների, տրանսպորտային ընկերությունների աշխատակիցների և մարդասիրական վիզա ստանալու չափանիշներին համապատասխանող անձանց համար։
Ավելի վաղ Էստոնիան դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին ժամանակավոր կացության թույլտվությունների և ուսումնական վիզաների տրամադրումը, ինչպես նաև սահմանափակումներ է մտցրել կարճաժամկետ աշխատանքի վրա։

«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
6809:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
7309:24
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
6809:12
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
15601:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
15400:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
139Երեկ, 23:42
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
155Երեկ, 22:48
Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին
309Երեկ, 22:37