Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Կոտայքի մարզում ամուսինն սպանել է կնոջը, ապա ինքնասպան եղել

Կոտայքի մարզում ամուսինն սպանել է կնոջը, ապա ինքնասպան եղել
255
Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ., 10:06

Այսօր՝ օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, ով սպանվածի ամուսինն էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: