Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Էրդողանի հետ հանդիպման արդյունքներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Լվովում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հացահատիկի գործարքի բարելավման, ինչպես նաև Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Լվովում հանդիպման ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ենք հացահատիկի նախաձեռնության բարելավման հնարավորությունը, Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Բացի այդ, կողմերն անդրադարձել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցերին։ Զելենսկին մանրամասներ չի հայտնել։
Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր Լվով է ժամանել Լեհաստանի Ժեշով քաղաքից, որտեղ վայրէջք է կատարել նրա ինքնաթիռը։ Սկզբում Թուրքիայի ղեկավարը հանդիպել է Զելենսկու հետ, իսկ հետո կայացել է եռակողմ հանդիպում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
101Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
223Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
36707.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
73607.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
47606.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
64104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
54004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
53004.11.2026, 12:06