Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Հանդիպումը կայացել է հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
98Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
218Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
36507.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
73107.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
47506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
64004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52904.11.2026, 12:06