Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են ջրի նմուշառումներ. ինչ է պարզվել հետազոտություններից

«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են ջրի նմուշառումներ. ինչ է պարզվել հետազոտություններից
313
Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 18:48

Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Ինչպես տեղեկանում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են: