Մոսկվայում պայթել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան․ նա մահացել է
![]() 1148 Կիրակի, 21 օգոստոսի, 2022 թ., 12:30 Մերձմոսկովյան մայրուղում պայթել է ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ում անվանում են «ռուսական աշխարհի գաղափարախոս»։ Կինը տեղում մահացել է. ականատեսների վկայությամբ՝ մեքենայում պետք է լիներ ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին տեղափոխվել է այլ մեքենա։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Մոժայսկ մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ՝ Մոսկվայի օղակաձև ճանապարհից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։ Land Cruiser Prado-ն, որը վարել է 29-ամյա Դարիա Դուգինան, պայթել է շարժման ընթացքում, մխրճվել ցանկապատի մեջ և այրվել։ Կինը տեղում մահացել է, ամենագնացի բեկորները ցրվել են ամբողջ ճանապարհով մեկ. Տեղի ունեցածի առաջին վարկածը գազի բալոնի պայթյունն էր, սակայն այժմ իրավապահները հակված են կարծելու, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել մեքենայի հատակի տակ։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա հնարավոր է, որ մահափորձի թիրախն ինքն է եղել՝ Ալեքսանդր Դուգինը։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
272Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
176Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
184Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
469Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
409Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
51919.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
49519.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37319.04.2026, 14:42
