Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության դատախազությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Բերձորի միջանցքում տեղի ունեցող գործընթացների առնչությամբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվում են տարբեր բնույթի հրապարակումներ «Արցախի Հանրապետության պաշտոնյաների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցելու», «գործարքների», «պայմանավորվածությունների» և այլ ենթադրյալ գործողությունների մասին:
Տվյալ կապակցությամբ պարզաբանում ենք, որ Արցախի Հանրապետության դատախազությունը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին չէ, ԱՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազությունը պետական մարմին է, որը կոչված է հսկողություն իրականացնելու մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով: Հետևաբար, եթե որևէ մեկը տիրապետում է կոնկրետ հանցագործության դեպքի վերաբերյալ տեղեկատվության, ապա կարող է այդ մասին հաղորդել դատախազությանը: Վստահեցնում ենք՝ դատախազությունն ապահովելու է հետաքննության ու նախաքննության մարմինների կողմից դրանց լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունը»:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
98Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
218Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
36507.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
73107.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
47506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
64004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52904.11.2026, 12:06