Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Ո՞ր համայնքներում է ԲՀԿ-ն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

Ո՞ր համայնքներում է ԲՀԿ-ն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
275
Երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ., 18:04

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 17 համայնքներում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3 համայնքներում մասնակցում է ընտրություններին:

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Դեմոկրատական այլընտրանք» /ԴԱԿ/ կուսակցության հետ ձևավորված «Միասնություն» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Բյուրեղավան համայնքի գործող ղեկավար Հակոբ Բալասյանն է:

Կոտայքի մարզի մեկ այլ՝ Ակունք համայնքի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է ԴԱԿ-ի հետ ձևավորված «Համախմբում» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Զառի վարչական ղեկավար Լևոն Խաչատրյանն է:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է ԴԱԿ-ի հետ ձևավորած «Հզոր համայնք» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Գոռ Հունանյանն է: