«Սուրմալու»-ի պայթյունի գործով տուժող է ճանաչվել 50 անձ, մեղադրյալ չկա․ ՔԿ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 90 անձ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Պայթյունի հետևանքով 72 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 16-ը մահացել են 32 քաղաքացի կրել է գույքային վնաս, սակայն այս պահի դրությամբ տուժող է ճանաչվել 50 քաղաքացի։ Մեղադրյալներ չկան։
Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական և համալիր փորձաքննություններ։
Հարցաքննված քաղաքացիների թվում են դեպքի վայրում մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիները, գույքային վնաս կրած՝ առերևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերերը։ Առևտրի կենտրոնի սեփականատերն առայժմ չի հարցաքննվել։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
98Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
218Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
36507.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
73107.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
47506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
64004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52904.11.2026, 12:06