ՀՀ–ում Չինաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը՝ հավելելով, որ այսօր մարզպետարանում նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետարանի ղեկավար կազմը։
Տեղեկացվում է, որ դեսպանն առաջին անգամ է Սյունիքում ու այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության եզրեր գտնել։
«Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարևորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու երկրների միջև առեւտրաշրջանառության մեջ ամենաբարձր տոկոսն ունի հանքարդյունաբերական արտադրանքը, իսկ այն արտահանվում է հիմնականում Սյունիքից», - ասաց Ֆան Յոնգը՝ հավելելով, որ սա միակ ոլորտը չէ, որտեղ կարելի է համագործակցել։
Այս առումով դեսպանատունը պատրաստակամ է նաև իրենց երկրի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։
Հայկ Հարությունյանն էլ նշել է, որ այս բարդ ժամանակաշրջանում նրա այցը Սյունիք ավելի է կարևորվում։
Մարզային իշխանությունները բարձրաստիճան դիվանագետին ներկայացրել են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին կամ շահավետ լինել մարզի համար՝ փորձի փոխանակման առումով։
Հանդիպման ընթացքում, դիտարկելով հայ-չինական հարաբերությունների համատեքստում Սյունիքի զարգացման հնարավորությունները, քննարկվել են մի շարք ոլորտներ ու հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես կրթությանը, զբոսաշրջությանը, ճանապարհաշինությանը, այլ ենթակառուցվածքների, քույր քաղաքների ինստիտուտի գործարկմանը, տեղական ինքնակառավարմանը, սյունիքյան տեղական ապրանքատեսականու արտահանմանը եւ այլն։
Նշվել է, որ հանդիպման հիմնական առանցքը փոխգործակցության մասին մտքերի փոխանակումն էր, իսկ հետագայում առավել նեղ մասնագիտական խմբերով կողմերը կանցնեն դրանք խորացնելու գործնական քայլերի։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
93Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
210Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
36207.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
72507.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
47406.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63904.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52804.11.2026, 12:06